Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը համաձայն չէ, որ շատ սիրիահայեր, դժգոհելով հայաստանյան պայմաններից, հեռանում են:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նախարարն ընդգծեց, որ նույնիսկ կան սիրիահայեր, որոնք մեկնում են Եվրոպա, սակայն որոշ ժամանակ անց վերադառնում Հայաստան:
«Կան մարդիկ, որոնք գնում են: Կան մարդիկ, որոնք վերադառնում են: Կան մարդիկ, որոնք հասնում են Եվրոպա, Կանադա, բայց որոշ ժամանակ անց հետ են գալիս: Շարժման մեջ է այս ամենը, մեր ժողովրդին բնորոշ է շարժումը, եւ սա վերաբերում է ոչ միայն սիրիահայերին»,- ասաց Հրանուշ Հակոբյանը:
Սփյուռքի նախարարի խոսքով՝ որոշ սիրիահայեր էլ Հայաստանից մեկնում են այն երկրներ, որտեղ իրենց ընտանիքն է գտնվում: Այս փաստը, ըստ Հրանուշ Հակոբյանի, ողջունելի է, քանի որ ընտանիքների միացում է տեղի ունենում:
«Այնպես որ մասսայական չէ բողոքելը կամ սիրիահայերի հեռանալը»: