«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը ստանձնել է նախօրեին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի կենտրոնում՝ Ելիսեյան դաշտերի շրջանում, տեղի ունեցած հրաձգության պատասխանատվությունը, որի հետևանքով սպանվել է մեկ ոստիկան, վիրավորվել՝ երկուսը. հաղորդում է Agence France Presse գործակալությունը:
Հրաձգությունը իրականացրել է Բելգիայից ժամանած զինյալ Աբու Յուսեֆ ալ Բելջիկին:
Փարիզի ոստիկանության տվյալներով՝ զինյալը տեղում վնասազերծվել է: