տուն Արցախ Հրադադարի պատճառներից մեկը հայկական կողմի սպառնալիքներն էին

Հրադադարի պատճառներից մեկը հայկական կողմի սպառնալիքներն էին

182
0

Ս. Մ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք` այսօր ժամը 12:00-ից երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով կրակը դադարեցնելու մասին, քանի որ այս պահին բանակցային գործընթացներ են ընթանում. araratnews.am-ը   այդ հարցերի շուրջ զրուցեց քաղաքագետ Սերգեյ Միանասյանի հետ:

«Հասկանալի է, որ ադրբեջանական կողմը կփորձի ասել, թե իրենք լուրջ հաղթանակի են հասել, վերցրել են երկու քառակուսի մետր հող և հնարավոր առիթի ժամանակ շարունակելու են: Ինչ վերաբերում է նրան, թե դա ինչպես կընկալվի` Ալիևը պետք է իր սեփական ժողովրդին բացատրի, թե ինչպես է ստացվել, որ 15 տարի նավթադոլարներն օգտագործելով, չկարողացավ ինչ որ լուրջ հաջողության հասնել. հաջողությունը շատ քիչ է, իսկ կորուստները` շատ մեծ»:

Քաղաքագետի կարծիքով` հրադադարի գնալու պատճառներից մեկը հայկական կողմի սպառնալիքներն էին.«Կարծում եմ, որ իր դերը խաղաց նաև հայկական կողմի սպառնալիքները`  օգտագործել նավթային օբյեկտների դեմ հրթիռային կայանները»:

Սերգեյ Մինասյանը նաև հավելեց, որ սա լուրջ հանգամանք է, որը հնարավորություն է տալիս այս պահին միջազգային հանրությանն ավելի ակտիվ ներգրավվել և միջոցներ ձեռնարկել` իրավիճակը շտկելու համար:

Հարցին` արդյոք հնարավոր է հրադադարի ռեժիմ հայտատարելուց որոշ ժամանակ անց, նորից սահմանային այս ծավալով լարվածություն լինի` ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ` քաղաքագետը պատասխանեց.«Տեսականորեն հնարավոր է, բայց արդեն մի անգամ գնալով հրադադարի ռեժիմի ընդունմանը, դժվար կլինի դա հերթական անգամ հաղթել և նոր պատերազմ վերսկսել»: