տուն Լուրեր Հրաչի PR մենեջերը «փիառում» է նրա «ծեծը»

Հրաչի PR մենեջերը «փիառում» է նրա «ծեծը»

102
0

hrach1

ATV հեռուստաընկերությունից չեն մեկնաբանում, ծեծել են արդյո՞ք «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հաղորդավար Հրաչ Մուրադյանին, թե ոչ: ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի PR  մեներջեր Քնարիկ Առաքելյանը Araratnews.am-ի հետ զրույցում ասաց, որ բոլոր հարցերի պատասխանը կտրվի մարտի 7-ին՝ հաղորդաշարի եթերում: «Այս պահին որեւէ մեկնաբանություն չի արվում, եւ բոլոր հարցերի պատասխանը կարելի է ստանալ եթերից»,- ասաց Քնարիկ Առաքելյանը: Այնուամենայնիվ, ծեծ եղել է, թե ոչ հարցին, Ք. Առաքելյանը նորից կրկնեց, որ չի պատրաստվում մեկնաբանել:

Նա միայն նշեց, որ նկարահանված հաղորդումը եթեր կհեռարձակվի ամբողջությամբ՝ առանց մոնտաժման:

Ի դեպ, Հրաչ Մուրադյանի հետ կապ հաստատել չի հաջողվում: Վերջինիս հեռախոսահամարը անջատված է:

Հիշեցնենք, որ օգտատեր Մարինա Սարգսյանը համացանցում տարածել էր տեսանյութ, որտեղ նշել էր. «Փետրվարի 18-ին «Կիսաբաց լուսամուտների» նկարահանման ժամանակ հյուրերը հարձակվել և ծեծել են Հրաչին ու նրա աշխատողներին: Շատ ահավոր կռիվ ա եղել ու քանի որ անվտանգության աշխատակիցները շատ են ուշացել, տուժողներ են եղել։ Դրանցից մեկը Հրաչն ա։ Ինչքան գիտեմ մարտի 7-ին եթեր ա գնալու էդ հաղորդումը, բայց կարծում եմ էդ տուզիկները էդ ծեծի հատվածը կկտրեն։ Մի քանի վայրկյան հասցրել ենք նկարենք բայց»։

Ներկայացնում ենք համացանցում հայտնված տեսանյութը, որտեղ ակնհայտ երեւում է, թե ինչպես է Հրաչ Մուրադյանը սպառնում «մատերիալը» տարածել փորձողներին։