ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել, որով ներկայացրել է վիճակագրական այն փաստը, ըստ որի այս տարի 15 տոկոսով ավելի զինակոչիկ ենք ունեցել:
Փաշինյանը գրում է.
«Հպարտ եմ ձեզանով, եղբայրներ… ավելի ճիշտ՝ ախպերիկներ: Դուխով»:
2019-ի ամառային զորակոչի ընթացքում պարտադիր զինվորական ծառայության զորակոչվել է կանխատեսվածից շուրջ 15%-ով ավելի քաղաքացի
✔️120 քաղաքացի զորակոչվել է տեխնոլոգիական վաշտ, արդի տեխնոլոգիաների մշակման խումբ և այլ հատուկ ստորաբաժանումներ
✔️89 քաղաքացի զորակոչվել է «Ես եմ» ծրագրով
✔️290 քաղաքացի քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր է կնքել «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում
✔️196 քաղաքացու տրվել է տարկետում։