տուն Լուրեր Հովիկ Աբրահամյանի հանձնարարականը

Հովիկ Աբրահամյանի հանձնարարականը

82
0

hovik

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության այսօրվա նիստի սկզբում ֆինանսների նախարարությանը հանձնարարեց տարբեր փուլերում բարելավել պետական գնումների համակարգի թափանցիկությունը՝ հետաքրքրվող յուրաքանչյուր անձի հնարավորություն ընձեռելով էլեկտրոնային գնումների կայքում տեսնել իրեն հետաքրքող տեղեկատվությունը: Մասնավորապես, ըստ Հ. Աբրահամյանի՝ էլեկտրոնային գնումների կայքում հետաքրքրված անձինք պետք է տեսնեն հետևյալ տեղեկատվությունը՝ գնումների գործընթացի վերաբերյալ կնքված բոլոր պայմանագրերը, ինչպես նաև կնքված պայմանագրերի կատարման արդյունքները, ընդունման-հանձնման, կատարողական ակտերը, հաշիվ-ապրանքագրերը և այլն:

«Ես ցանկանում եմ հանրությանը տեղեկացնել, որ գնումների պաշտոնական կայքի հաշվետվությունների բաժնում ամսական կտրվածքով տեղադրվում է մանրամասն տեղեկատվություն՝ նախորդ ժամանակահատվածում առավել հաճախակի կատարված գնումների վերաբերյալ, օրինակ՝ վառելիքի, գրասենյակային կամ տնտեսական նյութեր և այլն: Նշված հաշվետությունում ներկայացվում է տվյալ ապրանքի գծով տվյալ ամսվա ընթացքում ձևավորված նվազագույն և առավելագույն գները, հաղթողների միջին գները, նաև կարելի է տեսնել պատվիրատուների՝ առանձին գնման ժամանակ ստացված նվազագույն և առավելագույն գները և հաղթողների առաջարկած գինը»,- ասաց վարչապետը:

Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ այս կտրվածքով բացահայտված տեղեկատվությունը լավ հիմք է  գնումների գործընթացի նկատմամբ հանրային վերահսկողության իրականացման համար, սակայն չպետք է սահմանափակվել այսքանով: «Հանձնարարում եմ ֆինանսների նախարարությանը՝ մշակել ծրագրային լուծում, որը հնարավորություն կընձեռի յուրաքանչյուրին էլեկտրոնային գնումների կայքէջում, փնտրելով հետաքրքրող պարամետրերը, ինքնուրույն ձևավորել հաշվետվություններ: Սա հետաքրքրում է հանրությանը, և ես ցանկանում եմ, որ կառավարությունն այդ միջոցառումներն իրականացնի և ապահովի ավելի թափանցիկ գնումների գործընթաց»,- ասաց վարչապետը: