տուն Լուրեր Հովիկ Աբրահամյանը մերժեց Լեւոն Մկրտչյանի նախագծերից մեկը

Հովիկ Աբրահամյանը մերժեց Լեւոն Մկրտչյանի նախագծերից մեկը

121
0

levon

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Աբրահամյանը նկատողություն արեց ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանին: Վարչապետը մերժեց նաեւ նրա ներկայացրած նախագծերից մեկը:

Նիստում Լեւոն Մկրտչյանը նշեց, որ նախագիծը  վերաբերում է տարրական դասարանների աշակերտներին անվճար դասագրքերով եւ ուսումնական գրականությամբ ապահովելուն, ավագ դպրոցների դասագրքերի հրատարակությանը, ռազմագիտության կաբինետների վերականգնմանը, ինչպես նաւե առանձնահատուկ կրթության կարիք ունեցող երեխաների համար անհրաժեշտ նյութերին ու օժանդակ ձեռնարկների ապահովմանը: «Պարոն վարչապետ, ձեր դիտողությունը հաշվի առնելով խնդրում ենք երկու օր ժամանակ, որովհետեւ այստեղ կա հեղինակային իրավունքի խնդիր, եւ լուծում տանք»,- ասաց ԿԳ նախարարը: «Մեկ անձի մասին, մենք պայմանավորվել ենք, որ չպետք է քննարկենք: Մեր լիմիտն ավարտված է, ֆինանսների նախարարությունը նախանցած նիստում ներկայացրեց սույն խնդիրը, նորից քննարկման եք ներկայացնում, բերում եք կառավարության նիստին, նպատակը ո՞րն է, նպատակն ի՞նչ է, որ այստեղ մերժե՞նք»,- նշեց ի պատասխան Հովիկ Աբրահամյանը, հավելելով, որ կա հեղինակային իրավունքի խնդիր: «Հնարավորություն չունենք, պարոն Մկրտչյան: Մենք չենք կարող: Բանակցային ձեւով կընդունենք»,- ասաց Աբրահամյանը: