Գյումրեցի անօթեւան ընտանիքներին օգնելու եւ նրանց համար բնակարաններ գնելու՝ SOS հաղորդաշարի ռեժիսոր Հայկ Բարսեղյանի դրամահավաքի նախաձեռնությանը միացել է նաեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց՝ Հովիկ Աբրահամյանը նախաձեռնությանը միացել է որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ իր մեկ ամսվա աշխատավարձը կփոխանցի իրականցվող դրամահավաքին:
Հիշեցնենք՝ գյումրեցի 13 անօթեւան ընտանիքի համար կազմակերպված դրամահավաքն ավարտվում է մարտի 20-ին: