ՀՀ կառավարությունում այսօրˋ հունվարի 30-ի նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հարց ուղղեց ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանին, թե արդա՞ր է արդյոք առևտրականների պահանջըˋ կապված «Շրջանառության հարկի մասին» օրենքի կասեցման հետ:
Վախթանգ Միրումյանը, պատասխանելով վարչապետի հարցին, նշեց որ մի շարք հարցեր Էականորեն հեշտացվել է օրինակˋ գույքագրման ձևը և այլն: Փոխնախարարի պարզաբանմամբˋ առևտրականների բողոքը կայանում էր նաև նրանում, որ ունեն իրազեկված լինելու խնդիր, սակայն այդ մասով ևս աշխատանքներ են իրականացվել:
Վարչապետն էլ հանձնարարեց շարունակել իրազեկման գործընթացը, ինչպես նաև տեղեկացրեց, որ այսօր հանդիպում կունենան ոլորտի ներկայացուցիչների հետ:
Ֆինանսների փոխնախարարը ներկայացրեց նաև «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» կառավարության որոշման մեջ փոփոոխություններ կատարելու մասին նախագիծը, որի հետ կապված Հովիկ Աբրահամյանը հանձնանարեց կարծիքներ լսել ու քննարկումներ ունենալ բոլոր գերատեսչությունների հետ, որին ծանոթանալուց հետո միայն կհաստատի վերը նշված նախագիծը: