Այսօր ՀՀ Կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ մի քանի օր առաջ Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարին, որի հետևանքով 7 մարդ զոհվել էր, 7-ը հոսպիտալացվել:
«Ինձ ներկայացրած նախնական զեկույցների համաձայն՝ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել գազի լիցքավորման բալոնների տեխզննման գործընթացի վրա»,-ասաց վարչապետը:
Նա համապատասխան գերատեսչություններին հանձնարարեց մեկ ամսվա ընթացքում համապարփակ լուծումների փաստաթուղթ մշակել և ներկայացնել կառավարություն:
«Կառավարությունը ցավակցում է զոհերի հարազատներին»,-ասաց Աբրահամյանը: