տուն Լուրեր Հովհաննես Մանուկյանին լավատեսությունը թույլ է տալիս հույս ունենալ

Հովհաննես Մանուկյանին լավատեսությունը թույլ է տալիս հույս ունենալ

118
0

8434711

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը չցանկացավ մեկնաբանել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի` Ազգային ժողովում կատարած հայտարարությանը, թե իր համար նշանակություն չունի, թե ով է Սուրիկ Խաչատրյանը, ու ցանկացած Սուրիկ Խաչատրյանի կարող է ձերբակալել:

«Անձերի խնդիր, եթե դա վերաբերում է իշխանության ներկայացուցիչներին, ես ևս չունեմ»: Նա կոռեկտ չհամարեց մեկնաբանել գլխավոր դատախազի հայտարարությունը, թե իր համար միևնույն է, թե ով կլինի մեղադրյալը։

Իսկ Սյունիքի մարզպետի ուղղությամբ օրեր առաջ արձակված կրակոցների մասին հարցին նախարարը պատասխանեց հետևյալ կերպ.

«Լավատեսությունը թույլ է տալիս հույս ունենալ, որ քննությունը կգա տրամաբանական ավարտին»: