տուն Լուրեր Հովհաննես Դավթյանը նվաճել է բրոնզե մեդալ

Հովհաննես Դավթյանը նվաճել է բրոնզե մեդալ

108
0
DAVTYAN, HovhannesԿուբայի մայրաքաղաք Հավանայում ընթացող ձյուդոյի Գրան պրի մրցաշարում Հայաստանի հավաքականի առաջատար Հովհաննես Դավթյանը  նվաճել է բրոնզե մեդալ: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրեց հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը, կիսաեզրափակիչ դուրս եկած 60 կգ քաշային մարզիկը պարտվել էր Թուրքիայի ներկայացուցիչ Բեքիր Օզլուին: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Հովհաննես Դավթյանը հաղթել է թուրք Ահմ եթ Սահին Կաբային:Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Ֆերդինանդ Կարապետյանը 66 կգ քաշային կարգում մեկնարկել է հաղթանակով, սակայն երկրորդ գոտեմարտում պարտություն է կրել:

«Վարկանիշային այս մրցաշարում հաղթանակը 90 տոկոսով մոտեցրել է Դավթյանին ՌԻՕ-2016 օլիմպիական խաղերի ուղեգիր ձեռք բերելուն: Առաջիկայում մեր մարզիկները մասնակցելու են Ֆրանսիայում, ապա նաեւ Գերմանիայում կայանալիք եւս 2 վարկանիշային մրցաշարերի: Ակնկալում ենք, որ այդ մրցաշարերում Դավթյանը վերջնականապես կամրագրի իր ուղեգիրը դեպի օլիմպիական խաղեր: Մրցաշարերին կմասնակցեն նաեւ  Ֆերդինանդ Կարապետյանն ու Ժաննա Տանկեւիչը: Հույս ունեք, որ այս մարզիկներին եւս կհաջողվի օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել»,-ասաց Արմեն Նազարյանը: