«Ոչ թալանին» նախաձեռնությունն այսօր պատրաստվում է հանրահավաք և բողոքի երթ անցկացնել` էլեկտրաէներգիայի սակագինը 6.93 դրամով թանկացնելու մասին որոշումը չեղյալ համարելու պահանջով:
Նախաձեռնությունը երեկ Երևանում անցկացրել է նաև իրազեկման ավտոերթ: Այսօր ժամը 18:30-ին Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքին կհաջորդի երթը:
Երևանից բացի` բողոքի ցույցեր են կազմակերպվելու նաև Հայաստանի այլ քաղաքներում:
Լուսանկարը` Panorama.am-ի