«ՀԷՑ-ը մեկ տարվա մեջ արդեն երկու անգամ նախաձեռնեց էլեկտրաէներգիայի սակագնի թանկացում, և, ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս, այդ թանկացումներն անհիմն են: Ի՞նչ է նշանակում թանկացումից մեկ տարի չանցած կրկին պարտք կուտակել, և դա հանել ժողովրդի գրպանից»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Ոչ թալանին» համակարգող խմբի անդամ, ակտիվիստ Մաքսիմ Սարգսյանն ու հավելեց՝ թանկացման համար որևէ հիմնավորում չկա:
«Մեր խնդիրն այն է, որ չթանկացնեն: Մայիսի 27-ին ժամը 19.00-ին Ազատության հրապարակից կմեկնարկի հավաք-երթ»,- ասաց ակտիվիստը:
Նախաձեռնության մեկ այլ անդամ Ռիմա Սարգսյանն էլ նշեց, որ պայքարի արդյունքն այն է, որ մարդիկ այլևս չեն խուսափում բողոքի ակցիաներին մասնակցելուց։
Հարցին, թե ինչպես կվարվեն, եթե, օրինակ, 17 դրամի փոխարեն սակագինը բարձրանա 5 դրամով ակտիվիստներն ասացին՝ «Ոչ մի լումայով չպիտի բարձրանա»: