տուն Լուրեր Հոսանքի սակագինը չի վերանայվի. Զախարյան

Հոսանքի սակագինը չի վերանայվի. Զախարյան

113
0

796075

Աուդիտը կիրականացվի, այդ հարցը չի կարող փակվել: Այս մասին այսօր  Կառավարության նիստից հետո լրագրողները էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Նրա խոսքով՝ աուդիտի մրցույթն արդեն հայտարարվել է, և մինչև սեպտեմբերի 30-ը պարզ կդառնա, թե ով է աուդիտ  իրականացնելու:

Անդրադառնալով հարցին, թե ինչպես է ՀԷՑ-ը լուծելու կուտակած պարտքերի խնդիրը, Զախարյանը պատասխանեց, որ նախարարությունների կողմից ՀԷՑ-ի վաճառքի հայտը ուսումնասիրելու հանձնարարականի կատարումը տևելու է մեկ շաբաթ, որից հետո կներկայացվեն ՀԷՑ-ի վաճառքի վերաբերյալ մանրամասներ:

Հարցին, թե ՀԷՑ-ի վաճառքից հետո էլեկտրաէներգիայի սակագինը կվերանայվի՞, նախարարը հստակ պատասխանեց. «Ոչ, սակագինը արդեն հաստատված է ՀԾԿՀ-ի կողմից: Սակագինը չի վերանայվի, սակագինը ո՞նց կարող է վերանայվել, եթե նոր սակագներն արդեն գործում են»:

Դիտարկմանը, թե՝ եթե սակագինը չի վերանայվելու, ուրեմն իզուր չէ՞ր 230 հազար դոլարի ծախսը, որը տրվեց խորհրդատվական ընկերությանը` սակագնի հիմնավորվածությունը պարզելու համար, նախարարը պատասխանեց.

«Սակագների հիմնավորվածության վերաբերյալ ուսումնասիրությունը կատարվում է հանրության խնդրանքը բավարարելու համար»: