տուն Քաղաքական Միջազգային Հոնգկոնգցի ցուցարարները նահանջում են

Հոնգկոնգցի ցուցարարները նահանջում են

99
0

rtr48ynh

Երկուշաբթի՝ հոկտեմբերի 6-ին Չինաստանի վարչական հատուկ շրջանում՝ Հոնգկոնգում աշխատանքներն է վերսկսել կառավարական համալիրը, որը շրջափակման մեջ էր ցուցարարների կողմից։

Վերջիններս մի քանի օր շարունակ Չինաստանի կենտրոնական իշխանություններից պահանջում էին չմիջամտել 2017 թվականին վարչական շրջանի ղեկավարի ընտրություններին։ Երկու օր առաջ շրջանի իշխանությունները սպառնացել էին, որ լուրջ միջոցներ կձեռնարկեն, եթե կառավարական համալիրը շարունակի արգելափակված մնալ։

Այդուհանդերձ, մի քանի հարյուր ցուցարարներ շարունակում են իրենց նստացույցը Հոնկոնգի կենտրոնում։