տուն Քաղաքական Միջազգային Հոնգ Կոնգի «մայդանում» վիրավորվել է ավելի քան 50 մարդ

Հոնգ Կոնգի «մայդանում» վիրավորվել է ավելի քան 50 մարդ

66
0

APTOPIX Hong Kong Democracy Protest

Ավելի քան 50 մարդ վիրավորվել է Հոնգ Կոնգում բողոքի ակցիաների մեկնարկից ի վեր։ Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում կատարելով տեղի իրավապահներին։

«56 մարդ ստացել է մարմնական վնասվածքներ, 89-ը՝ ձերբակալվել է», — ասվում է հայտարարության մեջ։ Ձերբակալվածներին մեղադրանքներ է առաջադրվել խուլիգանության և ոստիկանության ներկայացուցիչների վրա հարձակման հոդվածներով։ Սպասվում է, որ այսօր առավոտյան ոստիկանությունը կփորձի ցրել բողոքի ակցիան։

Հոնգ Կոնգի բնակչությունը բողոքում է Չինաստանի կենտրոնական իշխանությունների կողմից սահմանված կարգի դեմ, որով Հոնգ Կոնգի ղեկավարն ընտրվելու է Պեկինի առաջարկած երեք թեկնածուներից։