Հոլիվուդյան ճանաչված պրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանը Մոսկվայի քաղաքային դատարանի որոշմամբ կարտահանձնվի Հայաստանին։
«Մայիսի 24-ին Մոսկվայի քաղաքային դատարանը օրինական է ճանաչել ՌԴ գլխավոր դատախազության՝ հոլիվուդյան կինոպրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանին Հայաստան արտահանձնելու որոշումը։ Հայրենիքում նրան մեղադրում են 50 մլն դոլար շորթելու մեջ։ Հետաքննության տվյալներով` 97 մլն դոլարով վաճառելով 20 ամերիկյան ֆիլմերի իրավունքները, նա բարձրացրել է կինոնկարի արժեքը ավելի քան երկու անգամ»,- հայտնում է «Բիզնես FM»-ը։
Ստեփան Մարտիրոսյանն ավելի քան 30 տարի ապրում է ԱՄՆ-ում՝ մնալով Հայաստանի քաղաքացի։ 2017-ի հոկտեմբերի 25-ին նրան ձերբակալել են «Դոմոդեդովո» օդանավակայանում՝ որպես Ինտերպոլով հետախուզվող։