Հոլիվուդյան դերասան Չարլի Շինը դանակով հարձակվել է իր ատամնաբույռի վրա: Ինչպես հաղորդում է TMZ-ն, միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 25-ին Լոս Անջելեսի կլինիկաներից մեկում:
Սկզբում 49-ամյա դերասանը հարվածել է իրեն շնչառական դիմակ հագցնել փորձող բուժքրոջը, ապա դանակով վազել է բժշկի հետևից: Այս արարքի պատճառներն անհայտ են: Աղբյուրի հավաստմամբ՝ դերասանի թիկնապահը հաղորդել է, որ ատամնաբույժին այցելելու ժամանակ Շինը գտնվել է կոկաինի ազդեցության տակ:
Միաժամանակ, դերասանի փաստաբանը հայտարարել է, որ պատմությունն ամբողջությամբ հորինված է՝ հավելելով, որ իր հաճախորդը թմրանյութեր չի օգտագործել, իսկ թիկնապահը նման հայտարարություն չի արել:
«Չարլին ուղղակի մի փոքր վատ է զգացել, երբ իրեն դիմակ են հագցրել», — նշել է փաստաբանը: ԶԼՄ-ների հավաստմամբ, այժմ գործի քննությամբ զբաղվում է ոստիկանությունը: