Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնեց, որ վերջերս կառավարությունը առաջարկություն է ստացել միջազգային ճանաչում ունեցող ռեժիսոր և սցենարիստ Դեյվիդ Մակքենզիից` Հայաստանում կինոյի և հեռուստատեսության դպրոց հիմնելու վերաբերյալ:
Ըստ այդ առաջարկության` այդ դպրոցը հանդես կգա որպես Լոս Անջելեսի կինոյի դպրոցի գործընկեր, կառույց եւ երեք տարվա ընթացքում ձեռք կբերի կինոարտադրության համար անհրաժեշտ գույքն ու սարքավորումները ԱՄՆ-ից եւ այլ երկրներից: Նախատեսվում է մինչև 5 միլիոն դոլար ներդրում կատարել:
«Մակքենզին ցանկանում է Հոլիվուդի բրենդը Հայաստան բերել»,- նշեց Կարեն Կարապետյանը և մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին հանձնարարեց երկու շաբաթում ուսումնասիրել այդ առաջարկությունը և պատասխանել Մակքենզիին` նրան հրավիրելով Հայաստան՝ բանակցությունների համար: