տուն Հասարակություն Մշակույթ «Հոլանդիայի փառատոն»-ում հնչել են Կոմիտասի ստեղծագործությունները

«Հոլանդիայի փառատոն»-ում հնչել են Կոմիտասի ստեղծագործությունները

98
0

holԱմստերդամի «Մյուզիկխըբաու» և «Պոդիում Մոզաիկ» համերգասրահներում տեղի են ունեցել Երևանից ժամանած Գյուրջիևի անվան ժողովրդական գործիքների անսամբլի համերգները, համապատասխանաբար, «Հայաստան. Արևելք և Արևմուտք» և «Գյուրջիևի և Կոմիտասի երաժշտությունը» խորագրերով:

Ինչպես  փոխանցեցին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, համերգները կշարունակվեն մինչեւ հունիսի 23-ն՝ Ամստերդամում անցկացվող «Հոլանդիայի փառատոնի» շրջանակներում: Վերջինիս Գյուրջիևի անվան ժողովրդական գործիքների անսամբլը մասնակցում է ՀՀ մշակույթի նախարարության օժանդակությամբ և Նիդերլանդներում ՀՀ դեսպանության աջակցությամբ:

Համերգներին հնչել են Կոմիտասի, Նարեկացու, Ջիվանու, Գյուրջիևի գործերը՝ անսամբլի գործիքային մեկնաբանությամբ: