Նիդերլանդների անվտանգության խորհրդի մասնագետները, ովքեր վարում են մալայզիական Boeing ինքնաթիռի կործանման պատճառների հետաքննությունը, մասամբ կվերականգնեն փոխադրամիջոցը: Ինչպես, հղում կատարելով խորհրդի ներկայացուցիչ Սարա Ֆերնոյին, հաղորդում է RIA Novosti-ն, դրա համար կպահանջվի մի քանի ամիս:
Ֆերնոյը նշել է, որ ինքնաթիռի մասնակի վերականգնումը նոր լույս կսփռի աղետի մանրամասների վրա: «Վերակառուցման նախապատրաստությունն արդեն սկսվել է, սակայն անհնար է նշել, թե դա որքան կտևի», — հաղորդել է գերատեսչության ներկայացուցիչը:
Երերկ հայտնի էր դարձել, որ Նիդերլանդների կառավարությունը մերժել է մալայզիական Boeing ինքնաթիռի զոհերի հարազատներին, ովքեր ցանկանում էին, որ աղետի հետաքննությունն անցկացնի ՄԱԿ-ը:
Հիշեցնենք, որ Malaysia Airlines ընկերությանը պատկանող Boeing-777 քաղաքացիական ինքնաթիռը խոցվել է 2014թ.-ի հուլիսի 17-ին Ուկրաինայի Դոնեցկի մարզում: Դրա արդյունքում զոհվել են ինքնաթիռում գտնված բոլոր 298 ուղևորներն ու անձնակազմի անդամները: