տուն Քաղաքական Միջազգային Հոլանդացին Նիդեռլանդների վարչապետի անունով կեղծ անձնագիր է պատվիրել

Հոլանդացին Նիդեռլանդների վարչապետի անունով կեղծ անձնագիր է պատվիրել

91
0

pic_9423b1e46aac2425d8507f54261e4b92

Հոլանդացի լրագրողին հաջողվել է 750 եվրո ծախսել և 40 ժամ հետո  սիրիական անձնագիր ստանալ` ապացուցելով, որ այդ կերպ շատ հեշտությամբ հնարավոր է հասնել Եվրոպա, և դա կարող է անել ցանկացած մարդ, հաղորդում է Nieuwe revu պարբերականը:

Նշվում է, որ պատերազմի սկզբից Սիրիայում անձնագիր տպող հազարավոր սարքեր հայտնվել են Ասադի ռեժիմի հակառակորդների ձեռքում, որոնք էլ վաճառում են այդ կեղծ անձնագրերը:

Հոլանդացին էլ ավելի մեծ զավեշտի է վերածել իրավիճակը` անձնագիր պատվիրելով Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի անունով: