տուն Քաղաքական Միջազգային Հոլանդացի գիտնականները հոտերի միջոցով առաջարկում են պատկերացնել հայտնի մարդկանց մահվան պահը

Հոլանդացի գիտնականները հոտերի միջոցով առաջարկում են պատկերացնել հայտնի մարդկանց մահվան պահը

133
0

scent

Հոլանդացի գիտնականները հոտերի և ձայների միջոցով փորձում են վերստեղծել այն իրավիճակները, երբ սպանվել կամ մահացել են հայտնի մարդիկ։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը։

Հոտային պատկերավորման միջոցով գիտնականներն առաջարկում են վերապրել հայտնիների մահվան պահերը։ Հատուկ կազմակերպված ցուցահանդեսում նրանք առաջարկում են սրվակներ, որոնցից այցելուները հոտ են քաշում, և միացված ձայների միջոցով առաջարկում են պատկերացնել այդ պահին ստեղծված իրավիճակը։ Գիտնականները կարծում են, որ առաջարկված հոտերն ու ձայները համապատասխանում են հայտնիների մահվան պահին եղած հոտերին և ձայներին։

Այս պահին նրանք աշխատում են ԱՄՆ-ի 35-րդ նախագահ Ջոն Քենեդու (1963 թվական), արքայադուստր Դիանայի (1997 թվական), Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի (2011), երգչուհի Ուիթնի Հյուսթոնի (2012) մահվան պահերը վերարտադրելու ուղղությամբ։