տուն Լուրեր Հոկտեմբերի սկզբին Թեհրանում «Հայաստան էքսպո» ցուցահանդես կանցկացվի

Հոկտեմբերի սկզբին Թեհրանում «Հայաստան էքսպո» ցուցահանդես կանցկացվի

101
0

51533

Հայաստանի էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի զարգացման հիմնադրամի և Իրանում ՀՀ դեսպանության կազմակերպմամբ հոկտեմբերի 5-8-ը Թեհրանում անցկացվելու է հայկական ապրանքների և ծառայությունների ցուցահանդես՝ «Հայաստան էքսպո»:

Ինչպես հաղորդում են ՀՀ ԱԳՆ-ից , ցուցահանդեսը կնպաստի երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացմանը, փոխադարձ ներդրումների խրախուսմանը, զբոսաշրջության զարգացմանը և առևտրական գործարքների դյուրացմանը: