Հոկտեմբերի 6-ի երեկոյից Արեգակի վրա անոմալիաները մագնիսական փոթորիկ կառաջացնեն Երկրի վրա: Դա կտեւի նաեւ հոկտեմբերի 7-ին: Այս մասին ՏԱՍՍգործակալությանը հայտնել է Ռուսաստանին գիտությունների ակադեմիայի Երկրային մագնետիզմի, իոնոլորտի եւ ռադիոալիքների տարածման ինստիտուտի տիեզերական ճառագայթների տատանումների լաբորատորիայի ղեկավար Անատոլի Բելովը:
Նրա խոսքով, Արեգակի վրա «մութ ոլորտը» ձեւավորվել է շուրջ կես տարի առաջ: Այն ազդում է Երկրի վրա, երբ Արեգակը պտտվելիս այդ «մութ ոլորտով» շրջվում է դեպի մեր մոլորակը՝ մոտավորապես 27 օրը մեկ անգամ:
Գիտնականների դիտարկմամբ, այդպիսի խոռոչները կարող են պարբերաբար Երկրի վրա մագնիսական փոթորիկներ առաջացնել: Այդ խոռոչների առաջացումը մասնագետները կապում են արեգակնային նվազագույն ակտիվության ժամանակահատվածի հետ: