տուն Լուրեր Հոկտեմբերի 27-ի գործը բացահայտված է, չբացահայտվելու ի՞նչ կա. Սուրիկ Խաչատրյան

Հոկտեմբերի 27-ի գործը բացահայտված է, չբացահայտվելու ի՞նչ կա. Սուրիկ Խաչատրյան

139
0

Surik

Հոկտեմբերի 27-ի գործը բացահայտված է: Այս մասին այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:

«Բոլորիս համար պարզ է, չէ՞, որ գործը բացահայտված է, էդտեղ ի՞նչ կա, որ գործը փակ լիներ: Էդ մարդիկ մտել են Ազգային ժողով, դեպքը կատարվել է, եւ  էդ մարդիկ էլ մի քանի ժամ հետո ձերբակալվել են, չբացահայտվելու ի՞նչ կա, ես չեմ հասկանում, կամ ի՞նչ կա մութ, որ մենք չգիտենք»,- համոզմունք հայտնեց Սուրիկ Խաչատրյանը:

Հիշեցնենք՝ այսօր լրացավ հոկտեմբերի 27-ի ողբերգության 17-րդ տարին։ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին զինված անձիք ներխուժեցին Ազգային ժողովի նիստերի դահլիճ, որի հետևանքով սպանվեցին  Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և նախարար Լեոնարդ Պետրոսյանը:

Հանցախմբի անդամները 2003 թվականին դատապարտվեցին ցմահ ազատազրկման: