տուն Լուրեր Հոկտեմբերի 21-ին՝ արտահերթ ՏԻՄ ընտրություններ

Հոկտեմբերի 21-ին՝ արտահերթ ՏԻՄ ընտրություններ

147
0

Կառավարության նիստում  որոշում կայացվեց հոկտեմբերի 21-ին արտահերթ ընտրությունների անցկացնելու մասին: Արտահերթ ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Արմավիրի մարզի Հայթաղ համայնքում, քանի ղեկավար Սամվել Վարդանյանը օգոստոսի 10-ին առողջական վիճակի վատթարացման և բուժման անհրաժեշտության հիմնավորմամբ հրաժարականի դիմում է ներկայացրել: Արմավիրի մարզի Խանջյան համայնքում ընտրություններ կանցկացվեն, որովհետեւ ղեկավար Սամվել Ավագյանը 2018 թվականի օգոստոսի 9-ին մահացել է:

Հրաժարական է տվել նաև Լոռու մարզի Ձորագյուղ համայնքի ղեկավար Սուրեն Հարությունյանը: Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնքում էլ ավագանու անդամի արտահերթ ընտրություններ կանցկացվեն: Ավագանու 3 անդամ ընտրվել են 2018 թվականի հունիսի 24-ին կայացած ավագանու անդամների ընտրության արդյունքում: Ավագանու անդամ Ռուզաննա Խուդոյանը առողջական վիճակի վատթարացմամբ հիմնավորված 2018 թվականի հուլիսի 26-ին հրաժարական է ներկայացրել:

Նախագծերը ընդգրկված էին չզեկուցվող հարցերի շրջանակներում: