տուն Քաղաքական Միջազգային Հոկտեմբերի 10-ին Երկրի բնակիչները կարող են հետեւել մոլորակների Փոքր շքերթի

Հոկտեմբերի 10-ին Երկրի բնակիչները կարող են հետեւել մոլորակների Փոքր շքերթի

180
0

molorak shqertՀոկտեմբերի 10-ին Երկրի բնակիչները կարող են հետեւել մոլորակների Փոքր շքերթի. Լուսինը, Մերկուրին, Յուպիտերը, Մարսը, Վեներան եւ Ռեգուլ աստղը կհայտնվեն երկնքի մեկ հատվածում:

Աստղագիտական երեւույթը սկսվել է հոկտեմբերի 8-ին, երբ Լուսինն առավոտյան երկնքում մոտեցել է մոլորակների խմբին:

Պարզ եղանակի պարագայում երկնային մարմինները կարելի է տեսնել նաեւ անզեն աչքով: Հոկտեմբերի 11-ից հետո Լուսինը կհեռանա միասնական գծից եւ կթաքնվի հորիզոնից այն կողմ: Մոլորակների շքերթը կավարտվի հոկտեմբերի 20-ին, երբ Մերկուրին կսկսի մոտենալ Արեգակին եւ կանհետանա դրա ճառագայթներում:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, վերջին անգամ մոլորակները մեծ գծով շարվել են 2011 թվականի մայիսին, իսկ ամենախոշոր եւ հազվագյուտ շքերթը կայացել է 1982 թվականի մարտի 10-ին, երբ նույն շարքում են հայտնվել Մարսը, Յուպիտերը, Վեներան, Մերկուրին, Սատուրնը, Ուրանը, Նեպտունը եւ Պլուտոնը: Հաջորդ նման երեւույթը տեղի կունենա միայն 2161 թվականին: