տուն Քաղաքական Միջազգային Հոկտեմբերի 10-ի հակակառավարական հանրահավաքի պատճառով Տաջիկստանում անջատվել են Facebook-ը, В контакте-ն, YouTube-ը

Հոկտեմբերի 10-ի հակակառավարական հանրահավաքի պատճառով Տաջիկստանում անջատվել են Facebook-ը, В контакте-ն, YouTube-ը

71
0

7bba7261c2c9ba4ecca0facfc951d2e1

Այն բանից հետո, երբ Տաջիկստանում կոչեր են հնչել գալու հակակառավարական հանրահավաքի, որը կայանալու է հոկտեմբերի 10-ին, անջատվել է  ավելի քան 200 կայք, որոնց թվում են Facebook-ը, В Контакте-ն, YouTube-ը, ռուսաստանյան լրատվական կայքեր, և այլն։

Համացանցային կապ ապահովող ընկերությունները անանունության սկզբունքով հայտնել են, որ երկրի իշխանություններից ստացել են արգելափակման ենթակա կայքերի ցուցակը։ Կառավարությանն առընթեր կապի ծառայության ղեկավար Բեգ Սաբուրին հերքել է իր կապը անջատումների հետ, սակայն հավելել, որ այդ կայքերը «չեն ցանկանում խաղաղություն տեսնել Տաջիկստանում»։

Փորձագետները պնդում են, որ տաջիկ օգտատերերը, ում խորթ չեն նման անջատումները, ունեն բազմաթիվ մեթոդներ շրջանցելու այդ արգելքները։