տուն Հասարակություն Հոքինգը կոչ է անում զգուշանալ այլմոլորակայիններից

Հոքինգը կոչ է անում զգուշանալ այլմոլորակայիններից

110
0

hokingCnet պարբերականի փոխանցմամբ՝ բրիտանացի ֆիզիկոս-տեսաբան, Նոբելյան մրցանակի դափնեկիր Սթիվեն Հոքինգը կարծում է, որ այլմոլորակայիններ գոյություն ունեն, սակայն մոլորակի բնակիչներին կոչ է արել զգույշ լինել նրանց որոնելիս:

Նա ընդգծել է, որ ավելի զարգացած քաղաքակրթությունների հետ հանդիպումը մոլորակի բնակիչների համար կարող է լինել Կոլումբոսի հետ Ամերիկայի բնիկ բնակիչների հանդիպման նման. «Եվ այդպիսի հանդիպումը լավ չի ավարտվի»:

Հոքինգը նաև պարզաբանել է, թե ինչու է կարծում, որ այլմոլորակայիններ գոյություն ունեն. «Տիեզերքում կա 100 միլիարդ գալակտիկա, որոնցից յուրաքանչյուրում առկա են միլիոնավոր աստղեր: