տուն Քաղաքական Միջազգային Հոգու հիգիենայի արևելյան փիլիսոփայության կանխադրույթները

Հոգու հիգիենայի արևելյան փիլիսոփայության կանխադրույթները

131
0

cce0e4fa11e941633fbaf39935eede28_about_us_banner-431-215-c

Մաքրության 7 կանոնի մասին.

1.  «Ձեռքերի մաքրություն». դա նշանակում է ավելորդ բան չվերցնել: Ենթադրվում է եկամուտի 40-րդ, 10-րդ, կամ էլ ինչ որ մաս, որը  ճիշտ է կարիքավորներին տալը: Չի կարելի, անհնար է ուրիշի հաշվին հարստանալ: Եթե գումարը ձերը չէ ուայն ձեռք բերելու համար խաբեության, կամ էլ խորամանկության եք դիմել, ապա դա ձեր մարմնում մակաբույծների բազմացման պատճառ կդառնա ու լուրջ խնդիր` ֆիզիկական ու կյանքի համար:

2. «Ականջների մաքրությունը» ենթադրում է, որ չի կարելի լսել այն մարկանց, որոնք վախեցած են, չարացած, անհանգիստ ու փութկոտ: Ինչպես նաև պետք է լսողությունը պաշտպանել բամբասանքից ու դատարկ խոսակցություններից:

3. «Աչքերի մաքրություն». մի աղտոտեք տեսողությունը  ուրիշի ունեցվածքի նկատմամբ նախանձով ու տռփանքով, մի աղտոտեք աչքերը բռնության  ու դաժանության տեսարաններով: Տեսողությունը մաքուր պահեք, դիտելով աշխարհի  կատարելությունն ու նրա գույների հիասքանչությունը:

4.«Բերանի մաքրություն»

Դա նշանակում է  բերանը չաղտոտել շատախոսությամբ ու  վատ խոսքով: Ձեր խոսքի չար նոտաներն ահավոր աղտոտում են ձեր իսկ մարմինն ու ձեր կյանքը:

5. «Մարմնի ու հագուստի մաքրություն».դա նշանակում է  մարմինն ու հագուստը մաքուր պահել: Ուշադիր եղեք ձեր արտաքինի հանդեպ:  Խնամեք ու հոգ տարեք ինքներդ ձեր մասին, որ ինքներդ ձեզ նայելը հաճելի լինի:

6. «Մտքի մաքրություն».   բոլոր բացասական ու տհաճ մտքերը ձեր մասին, ինքնասահմանափակումներն ու  հրահանգավորումը մտքերի անիմաստ թափոններ են: Ազատվեք դրանցից ու տեղ ազատեք դրական ու արարիչ գաղափարների համար:

7.»Հոգու ու սրտի մաքրություն». ձեր  մեջ ամենամաքուրն ու պայծառը հոգին է:  Մի անտեսեք հոգու թելադրանը: Եթե կյանքումառաջնորդվեք հոգու հուշումներով, ապա կանցնեք ձեզ համար ամենբարենպաստ ուղիով: Եթե ինքներդ արգելեք ձեզ լսել հոգու կանչը, ապա կսկսեք ղեկավարվել այլ սկզբունքներով ու ձեզ կդատապարտեք  այնպիսի սխալների անխուսափելության, որոնցից երբեմն դժվար է մաքրվել: Սիրեք ու փոխարենը ոչինչ մի պահանջեք: Սերն ինքնին երջանկություն է: