տուն Լուրեր Բլոգ Հո չենք կարող անընդհատ պատերազմել, որպեսզի մեզանից գոհ լինենք

Հո չենք կարող անընդհատ պատերազմել, որպեսզի մեզանից գոհ լինենք

105
0

timthumb9

Կարեն Քոչարյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում բավականին դիպուկ դիտարկում էր կատարել.

«Մենք ունիկալ ժողովուրդ ենք։ Խաղաղ ժամանակ բաժանվում ենք հայաստանցիների ու ղարաբաղցիների, պատերազմի ժամանակ` բոլորս դառնում ՂԱՐԱԲԱՂՑԻ, խաղաղ ժամանակ ասում ենք երկիրը երկիր չէ, պատերազմի ժամանակ` կյանքը տալիս այդ ԵՐԿՐԻ համար, խաղաղ ժամանակ սփյուքահայությունը աղպար է, պատերազմի ժամանակ` ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅՈՒՆ, խաղաղ ժամանակ իրար արյուն ենք խմում, պտերազմի ժամանակ` իրար արյուն տալիս, խաղաղ ժամանակ իրար տակ ենք փորում, պատերազմի ժամանակ` միասին` խրամատ… Ժողովուրդ, հո չենք կարող անընդհատ պատերազմել, որպեսզի մենք մեզանից գոհ լինենք»։