Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունը մեծամորցիների Կարապետյանների ընտանիքին, որն այսօր հնգյակ է ունեցել, կհատկացնի 7.5 միլիոն դրամ՝ յուրաքանչյուրին՝ 1.5 միլիոնական դրամ:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է նախարարության մամուլի խոսնակ Անուշ Դանիելյանը:
7.5 մլն դրամից՝ 2,5 մլն դրամնն ուղղակիորեն կտրամադրվի ծնողներին, իսկ մնացած 5 մլն-ը կփոխանցվի յուրաքանչյուր երեխայի անվամբ բացված ընտանեկան դրամագլխի հաշվին, յուրաքանչյուրին՝ 1 մլն դրամ:
Անուշ Դանիելյանը նաեւ շնորհավորել է ընտանիքին՝ գրելով.« Ճիշտը միանգամից 5 երեխա ունենալն է»: