Հնդկական Bharat Biotech Internatioanl Limited ընկերությունը հայտարարել է զիկա վիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման մասին, հաղորդում է The Times of India-ն:
Հաղորդվում է, որ պատվաստանյութը նախ պետք է փորձարկվի կենդանիների վրա: Ընկերության ներկայացուցիչները լիահույս են, որ փորձարկումները հաջող կընթանան:
Հաղորդվում է նաև, որ, հաջողության դեպքում, ընկերությունը մինչև 1 մլն չափաբաժին պատվաստանյութ կարող է ապահովել 4 ամսվա ընթացքում: