տուն Լուրեր Հնդկաստանում տրանսպորտային էստակադա է փլուզվել. կան զոհեր

Հնդկաստանում տրանսպորտային էստակադա է փլուզվել. կան զոհեր

145
0

12highways8

Հնդկաստանում Կալկաթա քաղաքի մարդաշատ թաղամասում շինարարության ընթացքում տրանսպորտային էստակադայի փլուզման հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել, հաղորդում է Reuters-ը:

Նշվում է, որ փլուզված մետաղական կառույցի փլատակների տակ կարող է լինել մինչև 150 մարդ:

Դեպքի վայրում աշխատում են բժիշկներն ու փրկարարները: