տուն Քաղաքական Միջազգային Հնդկաստանում կրոնական բախումների ընթացքում 3 մարդ ողջ-ողջ այրվել է

Հնդկաստանում կրոնական բախումների ընթացքում 3 մարդ ողջ-ողջ այրվել է

186
0

201492994248472734_20

Հնդկաստանի արևելքում միջկրոնական բախումների հետևանքով նվազագույնը 3 մարդ է ողջ-ողջ այրվել սեփական բարաքում: Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը:

Բիհար նահանգի ոստիկանական վարչակազմի ղեկավար Աթուլ Փրասադը հաղորդել է, որ բախումները սկսվել են կիրակի օրն այն բանից հետո, երբ անհետացած հինդուս երեխայի մարմինը հայտաբերվել է Սարայան գյուղում:

Հաղորդվում է, որ հինդուսները պատանու մահվան մեջ մեղադրում են մուսուլմաններին, քանի որ տղան հաճախ է շփվել մի մուսուլման աղջկա հետ:

Ոստիկանությունն արդեն ձերբակալել է տեղական հինդուիստական համայնքի 8 ներկայացուցիչների, ովքեր մեղադրվում են մուսուլմանների տասնյակ բարաքներ այրելու մեջ: Իրավիճակն այս պահին քիչ թե շատ կայուն է: