Հնդկաստանում անոմալ եղանակային պայմանների պատճառով արձանագրվել են հարյուրավոր զոհեր:
Հարավային Մաչիլիպատնամ և Թունի քաղաքներում ջերմաստիճանը բարձրացել է մինչև +47: Զոհերի թիվն այս պահի դրությամբ հատել է 500-ի շեմը: Այս մասին հաղորդում է The Times of India-ն:
Օդերևութաբանների կարծիքով` առաջիկա օրերին ջերմաստիճանը չի նվազի: Իշխանությունները բնակիչներին խնդրել են հնարավորության դեպքում զերծ մնալ փողոց դուրս գալուց: