տուն Քաղաքական Միջազգային Հնդկաստանում հարսնացուն ամուսնացել է պսակադրության հյուրերից մեկի հետ

Հնդկաստանում հարսնացուն ամուսնացել է պսակադրության հյուրերից մեկի հետ

124
0

Indian-wedding-1

Հնդկաստանի Ռամպուր քաղաքում հարսանիքի ժամանակ նորահարսը ամուսնացել է արարողության հյուրերից մեկի հետ այն բանից հետո, երբ փեսացուի մոտ էպիլեպսիայի նոպա է գրանցվել: Այս մասին հաղորդում է The Independent-ը:

Ականատեսների խոսքերով՝ 25-ամյա Կիշորն ընկնավորության նոպա է ունեցել ամուսնության ավանդական արարողության ժամանակ: Երիտասարդի հարսնացուն վրդովվել է, որ իրենից թաքցրել են հիվանդության փաստը:

Հարսանիքը չեն ընդհատել, շտապօգնության հեռանալուց հետո աղջիկը ընտրել է հյուրերից մեկին ու խնդրել նրան փոխարինել իր փեսացուին:

Հիվանդ տղայի հարազարները խորապես վիրավորվել են տեղի ունեցածից և դիմել են տեղի ոստիկանություն: Հայցը, սակայն, հետագայում հետ է վերցվել: