Հնդկաստանի Ութար-Փրադեշ նահանգ ուղևորվող մարդատար գնացքի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 128-ի. Ria-ի փոխանցմամբ՝ հայտնում է Hindu հրատարակչությունը:
Հայտնի է 80 ուղևորի ինքնությունը. նրանք բոլոր Հնդկաստանի քաղաքացիներ են:
Նախնական վարկածով` գնացքի վթարը տեղի է ունեցել ռելսերից մեկի կոտրվելու հետևանքով: Երկրորդ վարկածը Հնդկաստանի համար ավանդական դարձած` ուղևորների գերբեռնվածությունն է: Հազար ուղևոր փոխադրող գնացքի վագոնում հնարավոր է` 1700 մարդ է գտնվել: