տուն Լուրեր Հնդկաստանում ավազե փոթորիկը 9 մարդու կյանք է խլել

Հնդկաստանում ավազե փոթորիկը 9 մարդու կյանք է խլել

105
0

1819973

Հնդկաստանում ավազե փոթորիկը հյուսիսային Ուտար-Պրադեշ նահանգում 9 մարդու կյանք է խլել, տեղեկացնում է ТАСС-ը՝ հղում անելով նահանգի ոստիկանությանը:

Տար անապատի ավազահատիկներն օդ բարձրացրած ուժեղ փոթորիկը ծառեր, էլեկտրահաղորդալարեր և գովազդային վահանակներ է տապալել։ Մասնավորապես մի վիթխարի ծառ է շրջվել Թաջ-Մահալի տարածքում։ Տարերային աղետը մոլեգնել է 12 ժամ։

Ավազե փոթորկից հետո սկսվել են հորդառատ անձրևներ։ Տեղի իշխանությունների գնահատականներով՝ տարերային աղետի հետևանքով նահանգում ոչնչացել է մանգոյի բերքի առնվազն 70  և հացահատիկի բերքի 50 տոկոսը։