Հնդկաստանում վիրաբույժներին հաջողվել է առաջին անգամ փոխպատվաստել հիվանդի երկու ձեռքերը: Վիրահատությունը տևել է 16 ժամ: Արդյունքում` հաջողվել է երկու ձեռք փոխպատվաստել 30-ամյա տղամարդուն:
Մանու անունով երիտասարդը երկու ձեռքերից զրկվել էր 3 տարի առաջ, երբ ընկել էր գնացքից: Վիրահատությունն իրականացրել են մի խումբ բժիշկներ` պրոֆեսոր Սոբրամանիյա Այերի գլխավորությամբ: Յուրաքանչյուր ձեռքը փոխպատվաստելու համար բժիկները միմյանց են կպցրել 2-ական ոսկոր, երկուական երակ, 14 ջիլ: Բացի այդ, հիվանդին ներարկվել է իմունոսուպրեսորներ, որոնք թույլ կտան, որպեսզի օրգանիզմն ընդունի օտար մարմինները:
Չնայած վիրահատությունն իրականացվել էր 2 շաբաթ առաջ, բայց բժիշկները դրա մասին հայտնել են հիմա, երբ համոզվել են, որ վիրահատությունը հաջող է անցել: Հիվանդն արդեն կարողանում է հաց ուտել և գրել փոխպատվաստված ձեռքերով: