Հնդկաստանի վարչապետն ու ԱՄՆ նախագահը համատեղ հոդված կգրեն ամերիկյան պարբերականներից մեկի համար։ Այս մասին հայտնում է IBN հեռուստաալիքը՝ հղում կատարելով Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայեդ Աքբարուդինին։
«Առաջին անգամ ԱՄՆ-ի նախագահն ու Հնդկաստանի առաջնորդը համատեղ հոդված կգրեն»,, — ասել է նա՝ հավելելով, որ այս նախաձեռնությամբ հանդես է եկել Բարաք Օբաման վարչապետ Մոդիի հետ համատեղ ճաշի ժամանակ, իսկ վերջինս աջակցել է այդ գաղափարին։
ԱՄՆ-ի այցից առաջ Հնդկաստանի վարչապետը հոդված էր գերլ The Wall Street Journal-ում, որում ամերիկյան ներդրողներին կոչ էր արել աշխատել հնդկական շուկայում։