տուն Քաղաքական Միջազգային Հնդկաստանի վարչապետը պարկերով եղունգներ ու մազեր է ստացել

Հնդկաստանի վարչապետը պարկերով եղունգներ ու մազեր է ստացել

134
0

3

Հնդկաստանի Բիհար նահանգի հազարավոր բնակիչներ վարչապետ Նարենդա Մոդիին ուղարկել են եղունգներ և մազեր` դրանով բողոքելով վարչապետի հայտարարության դեմ, որն ըստ այդ նահանգի բնակիչների, վիրավորական է եղել:

Փոստային ծառայությունում հայտնել են, որ վերջին օրերին մի քանի տասնյակ պարկ նամակ է եկել, մինչդեռ նախորդ օրերին նամակների քանակը չէր գերազանցում 2-3 պարկը:

Տեղեկացնենք, որ հակամարտությունը սկսվել է այն բանից հետո, երբ Բիհարը ներկայացնող քաղաքական գործիչ Նիթիշ Կումարի և վարչապետ Մոդիի միջև հակասություններ են առաջացել: Առաջինը սպառնացել է դուրս բերել իր կուսակցությունը Մոդիի կոալիցիայից, վերջինս էլ հայտարարել է, որ Կումարի «քաղաքական ԴՆԹ-ի հետ մի բան այն չէ»: Նահանգում այս որակումը վիրավորական են համարել ամբողջ բնակչության համար:

Կումարն էլ ավելի է սրել իրավիճակը` կոչ անելով բնակիչներին եղունգներ ու մազեր ուղարկել Մոդիին` ԴՆԹ-ի անալիզ իրականացնելու համար: