տուն Քաղաքական Միջազգային Հնդկաստանը հաջողությամբ բալիստիկ հրթիռ է փորձարկել

Հնդկաստանը հաջողությամբ բալիստիկ հրթիռ է փորձարկել

70
0

IndiaNuclear_09152013

Հնդկաստանում հաջողությամբ արձակվել է Agni-5 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը, որն ընդունակ է միջուկային մարտագլխիկ կրել: Այս մասին հաղորդում է The Hindustan Times-ը:

Եռաստիճան հրթիռը մեկնարկել է երկրի արևելյան ափերի մոտ գտնվող Ուիլեր կղզուց:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «թռիչքն անցել անթերի, ավելի մանրամասն արդյունքներ հայտնի կլինեն ստացված բոլոր տվյալների վերլուծությունից հետո»:

Սա Agni-5-ի արդեն 3-րդ հաջողված փորձարկումն է: Այն հաջողությամբ երկինք է բարձրացել նաև 2012թ.-ի ապրիլի 19-ին և 2013թ.-ի սեպտեմբերի 15-ին: