Հնդկաստանի իշխանությունները մտադիր են Եվրասիական տնտեսական միության հետ արագացնել բանակցությունները ազատ առեւտրի վերաբերյալ համաձայնագրի շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրես-ը, Sputnik գործակալությանը հայտնել Է Հնդկաստանի գյուղատնտեսության նախարար Մուհանբհայ Կունդարիան:
«Հնդկաստանը շատ Է ցանկանում համաձայնագիր կնքել ազատ առեւտրի մասին, քանի որ այն նոր շուկաներ Է բացում ԵԱՏՄ-ի երկրներում: Մեզ հարկավոր Է արագացնել համաձայնագրի ընդունումը»,-ասել Է նախարարը:
Հունիսին ԵԱՏՄ-ի երկրները եւ Հնդկաստանը բանակցություններ են սկսել ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ եւ շրջանակային համաձայնագիր են ստորագրել Սանկտ Պետերբուրգում կայացած Միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ:
ԵԱՏՄ-ն միավորում Է Ռուսաստանին, Բելառուսին, Ղազախստանին, Հայաստանին եւ Ղրղզստանին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: