Տիեզերական հետազոտությունների հնդկական կազմակերպությունը (ISRO) հրապարակել է Մարսի առաջին լուսանկարները, որոնք արվել են Մանգալյան արբանյակի միջոցով: Այս մասին հաղորդում է BBC News-ը:
7300 կիլոմետր բարձրությունից արված լուսանկարում նկատելի են «Կարմիր մոլորակի» մակերևույթի խառնարանները: Պատկերը հրապարակվել է Տիեզերական հետազոտությունների հնդկական կազմակերպության՝ սոցցանցերի պաշտոնական էջերում:
Մարսի ուսումնասիրության հնդկական առաքելությունը ռեկորդային ցածր արժեք ունի՝ ընդամենը 74 միլիոն դոլար: Համեմատության համար նշենք, որ NASA-ն նույն նպատակի համար շուրջ 10 անգամ ավել է ծախսել (671 միլիոն դոլար):
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հնդկաստանը դարձել է աշխարհի առաջին երկիրը, որին հաջողվել է առաջին փորձից արհեստական արբանյակ ուղարկել դեպի Մարսի ուղեծիր:
1st image of Mars, from a height of 7300 km; with 376m spatial resolution. MT @MarsOrbiter The view is nice up here. pic.twitter.com/RbqmnSyyFp
— ISRO (@isro) September 25, 2014