տուն Քաղաքական Միջազգային Հնդիկները Օբամային քննադատել են մաստակ ծամելու համար (տեսանյութ)

Հնդիկները Օբամային քննադատել են մաստակ ծամելու համար (տեսանյութ)

111
0

80502_src

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման քննադատության է ենթարկվել հնդիկների կողմից Հնդկաստանի անկախության օրվա կապակցությամբ կազմակերպված շքերթի ժամանակ մաստակ ծամելու համար:

Շքերթի ժամանակ նա նստած է եղել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի կողքի: Այն ժամանակ, երբ վարչապետը ներկայացնում էր շքերթը, Օբաման բերանից հանել է մաստակը, ապա նորից սկսել ծամել այն: Ամերիկացի լրագրողները գրել են, որ հնարավոր է Օբաման ծամել է նիկոտինային կախվածության դեմ մաստակ: Նախկինում էլ Օբաման հայտնել էր, որ այդ մաստակն իր համար զվարճանք չէ, այլ անհրաժեշտություն: