տուն Քաղաքական Միջազգային Հնդիկին թույլ չեն տվել ամուսնանալ օձի հետ

Հնդիկին թույլ չեն տվել ամուսնանալ օձի հետ

115
0

snake-marriage-main-1-

Հնդկական Ուդար-Փրադեշ նահանգում տղամարդը փորձել է ամուսնանալ կոբրայի հետ, քանի որ պնդում էր, որ այն անցյալ կյանքում եղել է գեղեցիկ կին։ Այս մասին գրում է բրիտանական The Mirror-ը։ Սակայն նրան թույլ չեն տվել անել դա։

27-ամյա Սանդիպ Պատելը պնդում է, որ օձն անցած կյանքում եղել է գեղեցիկ կին, նա պնդում էր, որ ամուսնանալու է Զատկի տոներին։ Տղամարդը նաև պնդում է, որ գիշերները ընկնելով խորը տրանսի մեջ վերածվում է օձի։

Տղամարդն իր հարսանիքի մասին նախապես հայտնել է քաղաքի բնակչությանը։ 12-15 հազար մարդ ժամանել է նրա ամուսնական արարողությանը։ Հոգևորականն արդեն պատրաստ է եղել ամուսնական արարողությանը, երբ տաճար են մտել ոստիկանները։

Ոստիկանները ստիպված են եղել օգնություն խնդրել, քանի որ զայրացած համաքաղաքացիները պահանջել են թույլատրել Սանդիպին ամուսնանալ օձի հետ։