Հնդիկ հայտնի միլիարդատեր, բրիտանական Vedanta Resources կորպորացիայի սեփականատեր Անիլ Աղարվալը որոշել է գրեթե ամբողջ իր կարողությունը փոխանցել բարեգործական նպատակների։ Այս մասին հաղորդում է The Fianncial Times-ը։
«Այն, ինչ մենք վաստակում ենք, պետք է վերադարձվի հասարակության բարօրությունն ապահովելու համար։ Կյանքը ոչ միայն հարստության մեջ է», — ասել է գործարարը, ով իր ընտանիքի անդամների հետ որոշել է 3.5 մլրդ կարողության 75 տոկոսը տալ բարեգործական ընկերությանը։ Ներկայում Աղարվալը հնդիկ միլիարդատերերի ցուցակում զբաղեցնում է 24-րդ հորիզոնականը։